ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով նախարարներ են վերանշանակվել։ Նախագահի հրամանագրով Արծվիկ Մինասյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարար: Արտեմ Ասատրյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար: Դավիթ Լոքյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարար: Լևոն Մկրտչյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար։