21.04.2025
Ադրբեջանում սկսել են ձերբակալել ընդդիմադիր շարժման ակտիվիստներին
prev Նախորդ նորություն

ՆԱՏՕ. Ղարաբաղյան հակամարտությունը ռազմական լուծում չունի

ՆԱՏՕ-ն կարծում է, որ ղարաբաղյան հակամարտությունը ռազմական լուծում չունի: Այս մասին հաղորդում է Trend-ը՝ հղում անելով դաշինքի ներկայացուցիչին:

Նրա խոսքով, ՆԱՏՕ-ն կոչ է անում հակամարտության կողմերին շարունակել բանակցությունները խաղաղ լուծման հասնելու համար:

«Չլուծված Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը անհանգստություն է առաջացնում: Ակնհայտ է, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի»: Նա հիշեցրել է, որ ՆԱՏՕ-ն ուղղակիորեն չի մասնակցում հակամարտության կարգավորման գործընթացին, սակայն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքին:

«Մենք նաեւ կողմերին կոչ ենք անում շարունակել բանակցությունների միջոցով լուծում գտնել եւ խուսափել ցանկացած նոր էսկալացիայից», - ասել են ՆԱՏՕ-ում:

Turkish Petroleum-ի ղեկավարը՝ Ադրբեջանում ներդրումների մասին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար