24.08.2025
Ընդլայնվում է ՀԱՊԿ շրջանակում արտակարգ իրավիճակներին արձագանքելու հնարավորությունը
11.07.2017
Ընդլայնվում է ՀԱՊԿ շրջանակում արտակարգ իրավիճակներին արձագանքելու հնարավորությունը

Հուլիսի 11-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն ընդունեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովին և ՀԱՊԿ քարտուղարության փորձագետ Վալերի Նեկլյուդովին: Հանդիպման ընթացքում քննարկվեց ՀԱՊԿ Օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի շրջանակներում արտակարգ իրավիճակների կանխարգելման և արձագանքման շուրջ համագործակցության ակտիվացման հնարավորությունը: Անդրադառնալով տարածաշրջանում բնակչության պաշտպանության և պատրաստվածության մակարդակի բարձրացման հիմնախնդիրներին կողմերը նշեցին արտակարգ իրավիճակներին համատեղ արձագանքման վերաբերյալ ուսումնավարժության կազմակերպման անհրաժեշտությունը: Նման միջոցառումները կնպաստեն ՀԱՊԿ շրջանակներում աղետների ռիսկի նվազեցմանն և բնակչության դիմակայունության մակարդակի բարձրացմանը: