26.11.2024
Ձերբակալվել են Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանն ու փոխքաղաքապետը
prev Նախորդ նորություն

Եվրամիությունը 2018 թվականին Հայաստանին կհատկացնի 36 մլն եվրո դրամաշնորհ

Հունիսի 1-ից Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված համաձայնագրի շուրջ 80 տոկոսը մտնելու է ուժի մեջ: Համաձայնագրի շրջանակներում Եվրոպական Միությունը 2017-2022 թվականների ընթացքում Հայաստանին կտրամադրի շուրջ 176 մլն եվրո դրամաշնորհ։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ՀՀ փոխարտգործնախարար Արմեն Պապիկյանը։ 


Նրա խոսքով, այդ գումարը նախատեսված է Հայաստանի տարբեր ոլորտներում իրականացվելիք բարեփոխումների համար։ Ըստ այդմ, արդեն այս տարի՝ 2018 թվականին ԵՄ-ն Հայաստանին կհատկացնի 36 մլն եվրո դրամաշնորհ։ Նախարարի խոսքով՝ հնարավորություն կա «ավելին ավելիի» դիմաց սկզբունքի կիրարկման դեպքում այդ գումարն ավելացնե:


Միևնույն ժամանակ Արմեն Պապիկյանը նշեց.


«Ակնկալել, թե հունիսի 2-ից մեր կյանքում մի բան կփոխվի առնվազն միամտություն է։ Դա գործընթաց է, որ պետք է շարունակվի։ Եվ հույս ունեմ, որ այն հանձնառությունները, որ կողմերը ստանձնել են կյանքի կկոչվեն», - շեշտեց նա:

Հիշեցնենք, ՀՀ-ԵՄ համաձայնագիրն արդեն վավերացրել են երեք պետություններ: