26.11.2024
Եվրամիությունը 2018 թվականին Հայաստանին կհատկացնի 36 մլն եվրո դրամաշնորհ
prev Նախորդ նորություն

Ադրբեջանական կողմը դիրքավորվել է երկու հայկական դիրքերի միջև գտնվող բարձունքում

Արբանյակային լուսանկարները ցույց են տալիս մայիս ամսվա ընթացքում ադրբեջանական դիրքերի տեղաշարժերը Նախիջևանի հյուսիսարևելյան հատվածում: Այս մասին գրում է razm.info-ն:


Առաջ անցնելով՝ շեշտենք, որ.


Ադրբեջանական դիրքերն առաջ տանելու մեր ուսումնասիրած բոլոր դեպքերը նախկին Նախիջևանի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական հանրապետության սահմաններում են (իմա՝ Նախիջևանի տարածքում)։
Խոսքը միայն ու միայն ոչ մի կողմից չվերահսկվող բարձունքներում դիրքավորվելու մասին է, հայկական որևէ դիրքի կորուստ մեր ուսումնասիրած լուսանկարներում չի դիտարկվում։
Նշենք նաև, որ չենք անդրադառնում հայկական կողմի գործողություններին, քանի որ դրանց մասին պաշտոնական աղբյուրներից մանրամասներ դեռևս չկան։


Զննել ենք ս.թ. մայիսի 2–27 ժամանակամիջոցում արված արբանյակային լուսանկարներում երևացող փոփոխությունները, մասնավորապես՝ ադրբեջանական կողմից դեպի նոր դիրքեր տանող նոր ճանապարհների հայտնվելը, ինչը խոսում է սեղմ ժամկետներում իրագործած ինժեներական աշխատանքների մասին:


Ըստ ուսումնասիրության՝ Ադրբեջանի ԶՈւ-ն հիմնականում առաջացել է Արենի գյուղի այգիների և լքված Հունուտ (ադրբ. Ջունութ) գյուղի ուղղություններով: Առաջխաղացման նշաններ նկատվում են մայիսի 2-ից սկսած, սակայն հիմնական աշխատանքները կատարվել են մայիսի 17–27 հատվածում:


Հունուտի ուղղությամբ առաջանալով` ադրբեջանական կողմը կառուցել է 5 նոր ճանապարհ, որոնք ամենայն հավանականությամբ տանում են դեպի նոր զբաղեցրած դիրքերը: Նախկինում այս հատվածում միջդիրքային տարածությունը 4.5–5 կմ էր, այժմ հայկական և ադրբեջանական դիրքերի միջև հեռավորությունը կրճատվել է մինչև 750–1600 մետրի: Նշենք, որ հայկական դիրքերը տեղակայված են հենց լքված Հունուտ գյուղի տարածքում:


Այս հատվածում ինժեներական աշխատանքների հետքեր նկատվում են մայիսի 2–17-ը ընկած հատվածում, սակայն հիմնական շինարարությունը իրագործվել է մայիսի 17–27-ը ժամանակահատվածում:


Մայիսի 17-ից հետո ադրբեջանական կողմը ձեռնարկում է ինժեներական աշխատանքներ Արենիի ուղղությամբ՝ նոր ճանապարհ բացելով դեպի արևելք ու դիրքավորվելով երկու հայկական դիրքերի միջև գտնվող բարձուքում։


Հարկ է նշել, որ Արենի գյուղն իր մատույցներով բավականին հեռու է ադրբեջանական նոր դիրքերից, և հրաձգային զենքի համար գործնականում անհասանելի:


Մայիսի 17-ից հետո Ադրբեջանի ԶՈւ-ն նոր դիրք է զբաղեցնում նաև ջրամբարի հարավային ափին, հայտնվելով Արենիի այգիներից մոտ 2000 մ, իսկ մոտակա հայկական դիրքերից՝ մոտ 750 մ հեռավորության վրա:


Հիշեցնենք, որ նախօրեին ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտարարել էր.


«ՀՀ ԶՈւ-երը մշտական մարտական հերթապահություն ու աշխատանք է կատարում ՀՀ ողջ սահմանի երկայնքով: Նախիջևանյան հատվածում այդ աշխատանքները ընթանում են բնականոն և ցանցում հնչեցված հատվածներում ևս կատարվում է մեծ մարտական ու ոչ միայն մարտական աշխատանք: Նշված գյուղերի բնակիչները դա լավ գիտեն, իրենց հետ տեղի են ունենում նաև ակտիվ քննարկումներ:


Որևէ մեկ մարտական դիրքով կամ մարտավարական ճակատում (ջոկ-դասակ-վաշտ) եղած բարձունքով չի որոշվում մեր մարտունակությունն ու ունակությունը: Մենք ևս ունենք բազում գերիշխող դիրքեր ու բարձունքներ: Հաճախ այստեղ հնչեցված հարցադրումները ուղղակի խանգարում են մեր կողմից կատարվող աշխատանքների հաջող իրականացմանը: Խնդրում եմ ցուցաբերել զսպվածություն»: