25.11.2024
Forbes. Հայաստանն ամենասերտ կապերն ունի ՌԴ վերականգնված տնտեսության հետ
prev Նախորդ նորություն

Որևէ մեկ մարտական դիրքով չի որոշվում մեր մարտունակությունն ու ունակությունը. Հովհաննիսյան

ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը մեկնաբանում է վերջին օրերին համացանցում, ինչպես նաև ադրբեջանական որոշ ԶԼՄ-ներում հայտնված այն տեղեկատվությանը, թե Նախիջևանի հետ սահմանին լարված իրավիճակ է և հակառակորդը առաջ է տվել իր մարտական դիրքը:


Խոսնակը Facebook-յան իր էջում գրել է.


«ՀՀ ԶՈւ-երը մշտական մարտական հերթապահություն ու աշխատանք է կատարում ՀՀ ողջ սահմանի երկայնքով: Նախիջևանյան հատվածում այդ աշխատանքները ընթանում են բնականոն և ցանցում հնչեցված հատվածներում ևս կատարվում է մեծ մարտական ու ոչ միայն մարտական աշխատանք: Նշված գյուղերի բնակիչները դա լավ գիտեն, իրենց հետ տեղի են ունենում նաև ակտիվ քննարկումներ:


Որևէ մեկ մարտական դիրքով կամ մարտավարական ճակատում (ջոկ-դասակ-վաշտ) եղած բարձունքով չի որոշվում մեր մարտունակությունն ու ունակությունը: Մենք ևս ունենք բազում գերիշխող դիրքեր ու բարձունքներ: Հաճախ այստեղ հնչեցված հարցադրումները ուղղակի խանգարում են մեր կողմից կատարվող աշխատանքների հաջող իրականացմանը: Խնդրում եմ ցուցաբերել զսպվածություն»,- գրառել է նա: