25.11.2024
Վարչապետի որոշմամբ մի շարք փոխնախարարներ են նշանակվել
prev Նախորդ նորություն

Forbes. Հայաստանն ամենասերտ կապերն ունի ՌԴ վերականգնված տնտեսության հետ

Հետխորհրդային տարածքի երկրները շատ տարբեր են իրենց տնտեսական բնութագրով՝ մի մասը ինչ-որ չափով հիշեցնում է ՌԴ-ն իր զարգացման տարբեր շրջաններում, մյուսներն ընտրել են սեփական, ռուսականից միանգամայն տարբերվող տնտեսական ուղի, գրում է Forbes.ru-ն:

«ԱՊՀ երկրները, որտեղ կան ակտիվներ, որոնք սակարկվում են միջազգային ֆինանսական շուկաներում, կարելի է 3 խմբի բաժանել: Վրաստանն ու Ղազախստանն առավել բարենպաստ հեռանկարներ ունեն: Հայաստանի և Բելառուսի տնտեսական մոդելներն այդքան զարգացած չեն, սակայն նրանց հեռանկարները մոտ ապագայում ևս բավականին դրական են: Եվ վերջապես՝ Ադրբեջանը, Ուկրաինան և Տաջիկստանը կարող են որոշակի դժվարություններ ունենալ»,-գրում է պարբերականը:

Ի՞նչ կարող է գրավել ներդրողին Հայաստանում: Հայաստանը հումքային ապրանքների ավելի բարձր գների անմիջական շահառու է և ամենասերտ կապերն ունի ՌԴ վերականգնված տնտեսության հետ՝ ՀՆԱ աճը Հայաստանում՝ 7,5%, 2017-ին շատ ավելին եղավ, քան ակնկալում էին ԱՄՀ-ն ու շուկայի մյուս մասնակիցները:
ՀՀ տնտեսության վերաբերյալ հիմնական մտավախությունները սովորաբար կապված են այն հանգամանքի հետ, որ հայկական դրամի փոխարժեքը համաշխարհային արժույթների համեմատ զգալիորեն ցածր է տարածաշրջանի մյուս երկրների փոխարժեքներից:

«Սակայն, հարկ չկա չափազանցնելու այդ ռիսկերը: Հայաստանը բարելավել է ընթացիկ հաշվի պակասուրդը՝ 2012-ին գրանցված ՀՆԱ 8 տոկոսից հասցնելով ընդամենը 2-3 տոկոսի 2016-2017-ին: Սա արտաքին առևտրային հաշվեկշիռների առողջացման շատ հետաքրքիր փորձ է առանց արժույթի արժեզրկման: Նույնիսկ եթե այն հասնի 3-4 տոկոսի, փոխարժեքի հետագա նվազում չի պահանջվի»,-ասվում է հոդվածում: