13.07.2025
Գազի ու էլէներգիայի սակագինը դեռ չի նվազի, ներտնային սպասարկման հարկն էլ կմնա. նախարար
prev Նախորդ նորություն

Վարչապետի որոշմամբ մի շարք փոխնախարարներ են նշանակվել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նշանակվել են մի շարք փոխնախարարներ: 


Ինչպես տեղեկացնում են ՀՀ կառավարությունից, Մակար Ղամբարյանը նշանակվել է պաշտպանության նախարարի տեղակալ։ Պաշտպանության նախարարի մեկ այլ տեղակալի պաշտոնում նշանակվել է Գաբրիել Բալայանը: Նշենք, որ վերջինս ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանի եղբայրն է:


Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Ռուբեն Ռուբինյանը նշանակվել է արտաքին գործերի նախարարի տեղակալ։ 


Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մեկ այլ որոշմամբ պետական վերահսկողական ծառայության պետի տեղակալներ են նշանակվել Հայկ Սարգսյանը, Տիգրան Ուլիխանյանը և Ալբերտ Աբգարյանը։


Նազենի Ղարիբյանը նշանակվել է մշակույթի նախարարի տեղակալ։

Forbes. Հայաստանն ամենասերտ կապերն ունի ՌԴ վերականգնված տնտեսության հետ
Հաջորդ նորություն next
 Ալիևը ժամանել է ԱՄԷ և հանդիպում է ունեցել երկրի նախագահի հետ
09.07.2025
Ալիևը ժամանել է ԱՄԷ և հանդիպում է ունեցել երկրի նախագահի հետ