25.11.2024
Մամուլ. Սամվել Կարապետյանի «Տաշիրը» զրկեցին հերթական բիզնես պրոեկտից
prev Նախորդ նորություն

Գազի ու էլէներգիայի սակագինը դեռ չի նվազի, ներտնային սպասարկման հարկն էլ կմնա. նախարար

Գազի և էլեկտրաէներգիայի սակագների վերանայման շուրջ քննարկումները սկսվել են նախօրեին, դրանք դեռ ընթացքի մեջ են և արդյունքների մասին խոսելը այժմ դեռ շատ վաղ է: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց էներգետիկայի նախարար Արթուր Գրիգորյանը՝ անդրադառնալով մամուլում առկա լուրերին, թե կառավարությունում այդ հարցին նվիրված քննարկումներ են մեկնարկել:


Նախարարը պարզաբանեց, որ գազի և էլեկտրաէներգիայի սակագնի նվազման շուրջ քննարկումներն ընթանում են ոչ թե կառավարությունում, այլ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունում՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ համատեղ։ Ըստ այդմ, քննարկվելու են բոլոր տարբերակները:


Բայց նախարարը նշեց, որ այս պահին սակագնի նվազման մասին խոսելը վաղ է, քանի որ սակագների վերանայման հնարավորությունը տրվում է վեց ամիսը մեկ է, այսինքն՝ սակագների վերանայումը կլինի օգոստոսից հետո։ Բայց և հավաստիացրեց.


«Սակագնի բարձրացում հաստատ չի լինի»:


Ի դեպ, նա հերքեց նաև երեկ հայտնված ուրախալի լուրը, թե գազի ներտնային սպասարկման համար գանձվող գումարները կվերանան: Ըստ նախարարի՝ դա իրականությանը չհամապատասխանող, սուտ տեղեկություն է:


«Ես անձամբ տեղյակ չեմ,  նման քննարկումներ տեղի չեն ունեցել: Եվ այս պահին ես նման բան հնարավոր չեմ համարում», - հավելեց նախարարը։


Հիշեցնենք, ըստ մամուլի՝  գազի ներտնային սպասարկման ծառայության համար գումարները գանձում է ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին պատկանող ընկերությունը: