22.10.2026
«Ժողովրդավարության» անունից՝ ընդդեմ ժողովրդավարության
prev Նախորդ նորություն

Ադրբեջանը դժգոհ է. հարցը «տեղում դոփում է»

Լուսանկարը՝ hraparak.am
Լուսանկարը՝ hraparak.am

«Հրապարակ» օրաթերթը գրում է.


Փաշինյանի եւ Ալիեւի վերջին հանդիպումից հետո կառավարությունում ակտիվացրել են աշխատանքները նոր սահմանադրության ուղղությամբ։ Ադրբեջանը դժգոհ է, որ ԱԺ ընտրություններից հետո այս հարցը «տեղում դոփում է»։


Փաշինյանը որոշել է, որ նոր սահմանադրության հարցում հետեւյալ ճանապարհային քարտեզով պետք է առաջ գնան. նախ՝ հասարակության ընդդիմադիր հատվածին համոզել-ապացուցել, որ այդ փոփոխությունն իսկապես անհրաժեշտ է երկրի բարեկեցության ու զարգացման համար։ Քննարկվում է անգամ ընդդիմադիր լրատվամիջոցներով գովազդային արշավ իրականացնելու հարցը։ Երկրորդ էտապում դիմել ԱԺ ընդդիմությանը՝ կոչ անելով աջակցել հանրաքվեի անցկացմանը։


Մերժվելու դեպքում փորձել ընդդիմության առանձին պատգամավորների համոզել, որ անհրաժեշտ է աջակցել ՔՊ նախաձեռնությանը։ Փաշինյանը չի բացառել պատգամավորների նկատմամբ ճնշումներ գործադրելը` «պատգամավորներ գողանալը»։ Իսկ եթե այս բոլորից հետո էլ անհաջողության մատնվեն, որպես վերջին տարբերակ` գնալ արտահերթ ընտրությունների եւ խորհրդարանում ստանալ անհրաժեշտ սահմանադրական մեծամասնություն ու անցկացնել նոր սահմանադրությունը։ Մեր տեղեկություններով, ժամկետներ չեն նախանշվել, բայց Փաշինյանը բոլորին կոչ է արել տեղից շարժվել։


 

Իշխանությունը կոշտացնում է պայքարի մեթոդները ՏԻՄ ընտրություններից առաջ
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանը Թուրքիայի 31 քաղաքացու ներառել է անցանկալի անձանց ցուցակում
21.10.2026
Ադրբեջանը Թուրքիայի 31 քաղաքացու ներառել է անցանկալի անձանց ցուցակում