22.08.2025
Հայաստանի ջանքերի արդյունքում ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացումն իրատեսական է գնահատվում. ՆԳՆ
prev Նախորդ նորություն

Պատմությունն ու թվերը

Լուսանկարը՝ iravaban.net
Լուսանկարը՝ iravaban.net

Նիկոլ Փաշինյանի պատվերով «Հայոց պատմությունը» «Հայաստանի պատմություն» վերնագրով 9-րդ դասարանի պատմության դասագրքի մեջ բովանդակային հետաքրքիր դրվագներ կան: Դասագրքի յոթ համահեղինակները քանակական առումով հետևյալ կերպ են բաշխել Հայաստանի Հանրապետության նախագահների ու Նիկոլ Փաշինյանի լուսանկարները:


1. Լևոն Տեր-Պետրոսյան 8 լուսանկար
2. Ռոբերտ Քոչարյան 3 լուսանկար
3. Սերժ Սարգսյան 3 լուսանկար
4. Արմեն Սարգսյան 0 լուսանկար
5. Նիկոլ Փաշինյան 3 լուսանկար


Քանի որ դասագրքում «Հեղափոխություն» խորագրով առանձին բաժին կա, որտեղ խոսվում է «ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխության» մասին, դիմում եմ Լևոն Տեր Պետրոսյանին, որպես ավագ պատմաբան-գործընկերոջ՝ 2018 թվականի գարնանը տեղի ունեցած իրադարձություններին պատմագիտական գնահատական տալու խնդրանքով:


Ովքե՞ր էին 2018 թվականի հակասահմանադրական ու հակաօրինական իշխանափոխության իրական կազմակերպիչներն ու հովանավորները:


Հայոց ցեղասպանության թանգարանի նախկին տնօրեն Հայկ Դեմոյան


 

Երկրաշարժ Նոյեմբերյան քաղաքից 19 կմ հարավ
Հաջորդ նորություն next