Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրել է ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամային խաբեության մեջ:«Մենք նախագահ Օբամայի հետ փոխադարձ պայմանավորվածություն ունեինք Քրդստանի աշխատավորական կուսակցության հարցում, բայց Օբաման խաբեց մեզ: Ես չեմ հավատում, թե Թրամփի վարչակազմը նույն կերպ կվարվի»,-բողոքել է Էրդողանը, գրում է Al Jazeera-ն։Թուրքիայի նախագահը նաև պատմել է Թրամփի հետ մայիսին Վաշինգտոնում կայանալիք հանդիպումից իր ակնակալիքների մասին: Ըստ Էրդողանի, նա մտադիր է համոզել ամերիկացիներին հրաժարվել Սիրիայում քրդերի կազմավորումների հետ գործակցությունից: «Ժողովրդակաան ինքնապաշտպանության ջոկատները (YPG) ՔԱԿ թևն են կազմում: Մենք պետք է վերջ դնենք դրան: Մենք չենք կարող ահաբեկչական խմբին ոչնչացնենք մենք այլ ահաբեկչական խմբի օգնությամբ»,-ասել է նա: