20.04.2025
Րոպեներ անց Սամվել Բաբայանն ազատ կարձակվի (ՈՒՂԻՂ)
prev Նախորդ նորություն

Սամվել Բաբայանն ազատ չի արձակվի

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Սերժիկ Ավետիսյանը հերքում է ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի ազատ արձակման լուրը: «Արմենպրես»-ի հետ զրույցում նա նշեց, որ Քրեական պալատն ընդամենը որոշում է կայացրել Սամվել Բաբյանի գործով բողոքները վարույթ ընդունելու մասին:


«Այդ որոշումը ստացել է նաև Բաբայանի պաշտպան Ավետիս Քալաշյանը: Որոշման մեջ խափանման միջոցի մասին խոսք չկա և չէր կարող լինել,որովհետև խափանման միջոցին կանդրադառնանք, երբ վերջնական բողոքների շրջանակում որոշում կայացնենք: Սա վարույթ ընդունելու մասին որոշում էր»,- ասաց Ավետիսյանը:


Նրա խոսքով` սույն գործով երեք բողոք է ստացվել և որոշում է կայացվել այդ երեք բողոքները վարույթ ընդունելու մասին:


«Երբ մենք նիստ անցկացնենք, կանդրադառնանք խափանման միջոցին»,- նշեց Ավետիսյանը:


Նշենք, որ այս պահին ԱԱԾ մեկուսարանի մոտ  Սամվել Բաբայանի հարազատներն ու լրատվամիջոցները սպասում են նրա ազատ արձակմանը:

Կոռուպցիոն ահռելի սխեմա մաքսազերծման գործընթացում. ՊԵԿ նախկին ղեկավարներ են հարցաքննվել
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար