27.11.2024
Բաքուն դեմ է Ղարաբաղի ներգրավմանը բանակցային գործընթացին. Մամեդյարով
prev Նախորդ նորություն

Փորձագետ. Փաշինյանը փորձում է խաղալ Արևմուտքի ու ՌԴ–ի «դաշտերում»

Նիկոլ Փաշինյանը փորձում է խաղալ Արևմուտքի ու ՌԴ–ի «դաշտերում»։ Սակայն ռուսաստանյան փորձագիտական շրջանակներում նշում են, որ Փաշինյանի կառավարությունում շատ են արևմտամետ քաղաքական գործիչները, ովքեր ժամանակին բավականին հստակ արտահայտվել են ՀՀ–ում ՌԴ–ի ազդեցության թուլացման ու Արևմուտքի հետ սերտ կապերի օգտին։ Այդ մասին հայտարարել է ադրբեջանցի փորձագետ Իլգար Վելիզադեն։


Նա նշել է, որ Քոչարյանի ու Սարգսյանի օրոք ՀՀ–ն փորձում էր իրականացնել կոմպլիմենտար քաղաքականություն` բարեկամություն անել ՌԴ–ի ու Արևմուտքի հետ, սակայն ավելի շատ ուղենիշը դեպի ՌԴ–ն է։


Նրա խոսքով, ՀՀ–ն կապված է ՌԴ–ի հետ ՀԱՊԿ–ի, ԵԱՏՄ–ի պայմանագրերով ու հայերի համար բարդ կլինի ավելի ազատ գործել Արևմուտքի հետ։