27.11.2024
Աստարա–Ռեշտ երկաթգծի հատվածի շինարարությունը կբարձրացնի Հյուսիս–Հարավի գրավչությունը
prev Նախորդ նորություն

Բաքուն դեմ է Ղարաբաղի ներգրավմանը բանակցային գործընթացին. Մամեդյարով

«ՀՀ ղեկավարության ցանկությունը՝ բանակցային գործընթացին ներգրավել Լեռնային Ղարաբաղի ռեժիմի անջատողականներին նշանակում է, որ Երևանը ցանկանում է վերջ դնել խաղաղ գործընթացին»։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը։

Նա նշել է, որ տվյալ հարցը վերջերս քննարկվել է Փարիզում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպմանը։

Ըստ նրա, Մինսկի խմբի համանախագահներին նա հայտարարել է, որ հայերի այդպիսի ցանկությունն ուղղված է խաղաղ գործընթացի խաթարմանը։


Հիշեցնենք, Ստեփանակերտում ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղը պետք է վերադառնա բանակցային սեղան, առկա ձևաչափը ճիշտ չէ.


«Արցախի Հանրապետության անունից պետք է խոսի Արցախի իշխանությունը, ինչպես ՀՀ անունից կարող է խոսել Հայաստանի իշխանությունը: ՀՀ-ն նույնպես հակամարտության լիարժեք կողմ է և կխոսի իր անունից»,- ընդգծեց ՀՀ նորընտիր վարչապետը: Նա պատրաստակամություն հայտնեց բանակցել ՀՀ անունից: