«Ագարակ» անցակետում Մեղրիի սահմանապահ ջոկատի զինծառայողները Իրանի քաղաքացուն պատկանող տրանսպոտային միջոցի զննման ընթացքում հայտնաբերել են օպտիկական ՊԳՕ-7 նշանառու, որն օգտագործվում է ձեռքի ՌՊԳ-7 հակատանկային նռնականետից կրակելու համար: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ-ում ՌԴ ԱԴԾ Սահմանապահ վարչության մամուլի ծառայությունից: Ըստ հաղորդագրության, իրավախախտն ասել է, որ այն ընկերոջ խնդրանքով ձեռք է բերել Երևանի շուկաներից մեկում: Նշվում է, որ ձերբակալվածն ու նշանառուն հանձնել են Հայաստանի իրավասու մարմիններին: