1.05.2025
ԱՄՆ-ն Թուրքիային այլընտրանքային տարբերակ է առաջարկում ռուսական С-400 համալիրների փոխարեն
prev Նախորդ նորություն

Ռազմական փորձագետ. Տոռ–ը կպաշտպանի ՀՀ–ի Իսկանդերներն ու հարվածային ուժերը

Տոռ–ը ՀՕՊ զինատեսակ է։ Այն նախատեսված է ցամաքային զորքերն օդից պաշտպանելու համար։ Հայկական կողմից Տոռ–ի ձեռքբերումը կարող է ընկալվել, որպես փորձ հարվածային ուժերն ու Իսկանդերները Ադրբեջանի օդային հարվածներից ապահովագրելու համար։ Այդ մասին հայտարարել է ռազմական փորձագետ Ալեքսեյ Խլոպոտովը։

Նա նշել է, որ այդ զինատեսակն արդյունավետ է, սակայն դա պաշտպանական զենք է և չի կարող ազդել ռազմական հակամարտության ելքի վրա։

Նրա խոսքով, Տոռ–ի մասին լուրը կարող է տրամաբաներոն կապված լինել ՌԴ–ի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպմանը հետ, որտեղ Երևանը հավաստիացրել է Մոսկվայի հետ ռազմավարական դաշնակցային հարաբերությունների պահպանման մասին։

Հայացք Անկարայից. Էրդողանը կհաղթի Թուրքիայի նախագահական ընտրություններում
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը՝ blog.ostrovok.ru
30.04.2025
Հայաստանը դեսպանություն է բացում Օմանում ռազմավարական կապերն ամրապնդելու նպատակով