27.11.2024
Հայացք Անկարայից. Էրդողանը կհաղթի Թուրքիայի նախագահական ընտրություններում
prev Նախորդ նորություն

Վրաստանը պատրաստ է հաջորդ քայլերն անել ՆԱՏՕ-ին անդամակցելու համար. Ջանելիձե

Վրաստանի փոխվարչապետ, արտգործնախարար Միխայիլ Ջանելիձեն մասնակցել է Վրաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության 8-րդ ամենամյա համաժողովին, որը նվիրված է եղել Վրաստանի Դեմոկրատական Հանրապետության 100-ամյակին, հաղորդում է Грузия Online-ը:


Իր ելույթում Վրաստանի արտգործնախարարը խոսել է երկրի եվրաատլանտյան ինտեգրման գործընթացի մասին և ընդգծել է ԱՄՆ-ի աջակցության կարևորությունը: Նրա խոսքով՝ այսօր Վրաստանն ունի բոլոր պրակտիկ գործիքները ՆԱՏՕ-ին անդամակցելու համար, և ԱՄՆ-ի դերն այդ գործընթացում վճռական է:


«Մեզ շատ քաջալերել են ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի և Վրաստան այցի շրջանակում ԱՄՆ փոխնախագահի արած հայտարարությունները: Վրաստանը կդառնա ՆԱՏՕ-ի անդամ: Մենք ունենք բոլոր գործիքները, որոնք մեզ տանում են անդամակցության: Մենք ավելի շատ գործիքներ ունենք, քան ՆԱՏՕ-ի անդամ դառնալու թեկնածու երկրները, և մենք հավատում ենք, որ բավականին լավ պատրաստված ենք, կանենք անդամակցության ճանապարհին հաջորդ քայլերը:

Ես վստահ եմ, որ Վրաստանն իր հերթին կնպաստի եվրաատլանտյան անվտանգությանը, և մենք է՛լ ավելի շատ օգուտ կտանք եվրաատլանտյան համայնքի շահերին»,- նշել է Ջանելիձեն: