1.05.2025
Գեներալ-մայոր Արտակ Դավթյանը նշանակվեց ԳՇ նոր պետ. վարչապետ
prev Նախորդ նորություն

Ամերիկացիներին չհաջողվեց օգտագործել և մոլորեցնել Հայաստանը. Կլինցևիչ

Ամերիկացիներին չհաջողվեց օգտագործել և մոլորեցնել Հայաստանը, ինչպես դա նրանց մոտ ստացվեց Ուկրաինայի և Վրաստանի դեպքում: Այդ մասին riafan.ru-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ Դաշնային խորհրդի անդամ Ֆրանց Կլինցևիչը:


Կլինցևիչի խոսքով՝ ԱՄՆ-ի նպատակը կառավարվող քաոս ստեղծելն է, որի օգնությամբ նրանք երազում են իրենց շահերի համար ապակայունացնել Ռուսաստանում իրավիճակը, իսկ եթե չստացվի, ապա այլ երկրներում՝ այդ թվում եվրոպացի «դաշնակիցների» մոտ:


«Այդ մեթոդն ամերիկացիներն արդեն փորձարկել են տարբեր երկրներում, ամենատարբեր տեխնոլոգիաների օգտագործմամբ: Ահա Ուկրաինայի դեպքում նրանց մոտ ստացվեց, Վրաստանի դեպքում՝ ստացվեց: Հայաստանը փորձեցին օգտագործել և «մոլորեցնել», բայց այնտեղ իրենց սցենարով չգնաց»,- ասել է նա:

ԱՄՆ-ն Թուրքիային այլընտրանքային տարբերակ է առաջարկում ռուսական С-400 համալիրների փոխարեն
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը՝ blog.ostrovok.ru
30.04.2025
Հայաստանը դեսպանություն է բացում Օմանում ռազմավարական կապերն ամրապնդելու նպատակով