Իրանի նախագահ Հասան Ռոհանին դատապարտել է Եփրատի և Տիգրիսի վրա ամբարտակներ կառուցելու Թուրքիայի ծրագիրը՝ ասելով, որ այն վտանգ է ներկայացնում ամբողջ Մերձավոր Արևելքի համար:Ծրագրի քննադատների համոզմամբ՝ ամբարտակները հանգեցրել են ջրի պակասի Սիրիայում և Իրաքում, և դա է՛լ ավելի է սրել իրավիճակը տարածաշրջանում:Սիրիայի քրդերի պնդմամբ՝ ջրի հասանելիությունը Թուրքիան սահմանափակում է քաղաքական ճնշում բանեցնելու նպատակով: