Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը մտահոգություն է հայտնել Ադրբեջանում փաստաբանների նկատմամբ ճնշումների վերջին դեպքերի առնչությամբ: Contact.az-ը գրում է, որ Freedom House-ի միջազգային ծրագրերի հարցերով փոխնախագահ Ռոբերտ Գերմանն ասել է, թե իշխանությունները պետք է դադարեցնեն փաստաբանների նկատմամբ խիստ ճնշումները՝ նրանց մասնագիտական գործունեության հետ կապված. «Ադրբեջանի կառավարությունը պետք է դադարեցնի երկրում այն քիչ փաստաբաններից երկուսի՝ Էլչին Սադիգովի և Ֆարիզ Նամազլիի դեմ հետապնդումները, որոնք քաջություն ունեն պաշտպանել քաղբանտարկյալներին և ուշադրություն հրավիրել իշխանությունների կողմից նրանց իրավունքների խախտումներին»,- նշել է նա: