Բաթումիում մեկնարկել է Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարների հանդիպումը, որի շրջանակում կողմերը ռազմական համագործակցության հուշագիր կստորագրեն: Հուշագիրը վերաբերում է էներգառեսուրսների փոխանցման ընթացքում անվտանգության ապահովման հարցերին: Քննարկվելու են նաև տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր: Եռակողմ ձևաչափով այս համագործակցության հիմքը դրվել է 2014 թվականին Նախիջևանում: