25.11.2024
ԱԱԾ պետը ՌԴ-ում մասնակցեց ԱՊՀ երկրների անվտանգության մարմինների ղեկավարների նիստին
prev Նախորդ նորություն

Պարգևավճարներ ոստիկանությունում՝ «ատկատով». հարուցվել է քրեական գործ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում իրականացված ծառայողական քննության նյութերի հիման վրա:


Այսպես, ծառայողական քննության ընթացքում տվյալներ են ստացվել, որ 2018թ. ապրիլի 17-ին` ՀՀ ոստիկանության օրվա կապակցությամբ, ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Արաբկիրի պահպանության բաժնի մի շարք աշխատակիցների փոխանցվել են 85000-ական ՀՀ դրամ պարգևավճարներ, որից հետո նույն բաժնի ղեկավար կազմի ծառայողները, չարաշահելով իրենց պաշտոնեական լիազորությունները, պարգևավճար ստացած աշխատակիցներից պահանջել են ստացված գումարների մի մասը` ընդհանուր 1.680.000 ՀՀ դրամը, հանձնել ոստիկանության վերը նշված ստորաբաժանման առանձին պաշտոնատար անձանց:


ՀՀ ոստիկանության պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերը նշված առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով:


Կատարվում է նախաքննություն: