Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն հաստատել է կանխատեսումային բալանս, ըստ որի երկիրը 2017թ. գազ չի գնի Ռուսաստանից:Վրաստանի կառավարությունը նախատեսում է ապրիլից բնակչությանը և կոմերցիոն ոլորտը մատակարարել բացառապես ադրբեջանական գազ: Մատակարարումն իրականացնելու է Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը (SOCAR) և Շահ-Դենիզ կոնսորցիումը:Փաստաթղթի համաձայն՝ 2017թ. Վրաստանը նախատեսում է ներմուծել 2.457 միլիարդ խմ գազ: Ադրբեջանից մատակարարումները կկազմեն ընդհանուր ծավալի 95.5%-ը: 2017թ. հունվար-մարտ ամիսներին ռուսական գազի ներկրման ծավալը կազմել է 4%: