2018 թ. հունվարի 1-ից տնտեսվարողները կունենան արտոնյալ առևտրի ևս մեկ հնարավորություն․ Հայաստանը կմիանա Եվրոպական «Ռեքս» (Registered Exporter System- REX) համակարգին։ Այս մասին facebook-ի իր էջում գրառում է կատարել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: «Արդյունքում՝ «Արտադրված է Հայաստանում» պիտակով սնունդ, խմիչք, ձկնամթերք, տեքստիլ ու լեռնամետալուրգիական ապրանք Եվրոպա արտահանելու համար կարիք չի լինի ներկայացնել ծագման սերտիֆիկատ», - ասված է նրա գրառման մեջ։