Հարավային Կովկասի հարցերով ԵՄ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերը, ով այցով գտնվում է Բաքվում, հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում դիվանագիտական ակտիվություն է նկատվում։ Այս մասին ԵՄ հանձնակատարն ասել է Trend ադրբեջանական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ։ Նա նշել է, որ Ադրբեջանի ղեկավարության հետ քննարկել է ԼՂ հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը և ցանկություն է հայտնվել այցելել հայ-ադրբեջանական զորքերի շփման գիծ։ «Այս իրավիճակում հատկապես ակտիվ է Ռուսաստանը, ու թեպետ առաջընթաց դեռ չկա, մենք տեսնում ենք, որ երկխոսությունը շարունակվում է»,-ասել է Զալբերը։