19.04.2025
Մամեդյարովը համանախագահների հետ կքննարկի ԼՂ հիմնախնդիրն ու իրադարձությունները Հայաստանում
prev Նախորդ նորություն

Նազարբաևը ԵԱՏՄ առաջնորդներին կոչ է արել քննարկել Սև և Կասպից ծովերի միացման հարցը

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը Եվրասիական տնտեսական խորհրդի նիստին կազմակերպության շրջանակներում տնտեսական համագործակցության հետագա ամրապնդմանն ուղղված մի շարք հարցեր է բարձրացրել, փոխանցում է «Կազինֆորմ»-ը:


Նազարբաեւը մասնավորապես ընդգծել է խոշոր ենթակառուցվածքային մեգանախագծերի իրականացման համար հնարավորությունների ստեղծման անհրաժեշտությունը.


«Դրանց թվում են «Եվրասիա» արագընթաց երկաթուղային ճանապարհը, որը Եվրոպան Ռուսաստանի եւ Ղազախստանի միջոցով կկապի Ասիայի հետ: Մեկ այլ հեռանկարային նախագիծ կլիներ «Եվրասիա» նավարկելի ճանապարհի կառուցումը, որը թույլ կտա Սեւ ծովը ջրային ճանապարհով կապել Կասպից ծովի հետ: Սրանք, իհարկե, խոշոր ծրագրեր են, սակայն մենք պետք է սկսենք իրականացնել դրանք: Այլ կերպ ասած՝ ԵԱՏՄ-ի ենթակառուցվածքը կարող է լավ կամուրջ դառնալ Ասիայի եւ Եվրոպայի, Արեւելքի եւ Արեւմուտքի, Խաղաղ օվկիանոսի եւ Ատլանտյան օվկիանոսի միջեւ»,- ասել է Ղազախստանի նախագահը:

Փորձագետ. Մոսկվայի ու Երևանի դաշինքին չի սպառնում կարճաժամկետ քաղաքական կոնյուկտուրան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար