25.11.2024
Նազարբաևը ԵԱՏՄ առաջնորդներին կոչ է արել քննարկել Սև և Կասպից ծովերի միացման հարցը
prev Նախորդ նորություն

Փորձագետ. Մոսկվայի ու Երևանի դաշինքին չի սպառնում կարճաժամկետ քաղաքական կոնյուկտուրան

ՌԴ–ին ու ՀՀ–ին կապում են սերտ քաղաքական, տնտեսական և ռազմական կապեր։ Մոսկվայի ու Երևանի դաշինքին չի սպառնում կարճաժամկետ քաղաքական կոնյուկտուրան։ Այդ մասին հայտարարել է փորձագետ Վլադիմիր Շապովալովը։

Նա նշել է, որ ՀՀ–ի ու ՌԴ––ի միջև դաշինքն օբյեկտիվ իրականությւոն է և այն կապ չունի որևէ անձերի հետ։ Դրանց հիմքում ընկած են պետությունների փոխադարձ շահերը։

Ըստ նրա, Փաշինյանի ու Պուտինի հանդիպումը ցույց տվեց, որ հայ–ռուսական հարաբերություններին քաղաքական կոնյուկտուրան չի սպառնում։

Նա հավելել է, որ ներհայաստանյան քաղաքական ճգնաժամը չի անդրադարձել հայ–ռուսական հարաբերությունների վրա, քանի որ Մոսկվան զուսպ դիրքորոշում որդեգրեց։