Թուրքագետ. Էրդողանի հաղթանակն ընտրություններում կանխորոշված է
Չնայած այն հանգամանքին, որ Թուրքիան ունի որոշակի տնտեսական դժվարություններ, այդ թվում լիրայի անկում ու գնաճ, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հաղթանակը նախագահական ընտրություններում կանխորոշված է, եթե անգամ ոչ առաջին փուլում, ապա երկրորդ փուլում։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի հարցերով փորձագետ Իվան Ստարոդուբցևը։
Ըստ նա, ընդդիմությունն այս անգամ նույնպես աշխատելու է տնտեսության ուղղությամբ։ Մինչ այդ Թուրքիայում գործում էր ոչ ֆորմալ հասարակական պայմանագիր` Արդարություն և զարգացում կուսակցության օգտին քվեարկում էին` տնտեսական աճի ու կյանքի մակարդակի բարձրացման «դիմաց»։
Նա նշել է, որ այժմ հին հասարակական պայմանագիրը կասկածի տակ է և հարց է` կկարողանա Էրդողանա առաջարկել նոր պայմանագիր ու համոզել ընտրողին։
Փորձագետը հավելել է, որ տնտեսությունը` ապագա ընտրությունների հաղթաթուղթն է։