Փորձագետ. Փաշինյանը զբաղվելու է «Ֆլեթչերի դպրոցի» շրջանավարտներին պաշտոններին նշանակելով
Նիկոլ Փաշինյանի իշխանության գալու միակ իմաստը արտաքին քաղաքական ուղենիշը դեպի արևմտյան փոխելն է։ Արտաքին քաղաքական ուղենիշի փոփոխությունն զուգորդվելու է ՌԴ–ի հետ բարեկամության պահպանման մասին հայտարարություններով` ՀՀ–ն մնալու է ՀԱՊԿ–ում ու ԵԱՏՄ–ում, ռուսական ռազմակայանը պահպանվելու է և այլն։ Փաշինյանը զբաղվելու է «Ֆլեթչերի դպրոցի» շրջանավարտներին պաշտոններին նշանակելով։ Այդ մասին հայտարարել է ԵԱՏՄ–ի ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Լեպյոխինը, փոխանցում է moscow-baku.ru–ն։
Նրա խոսքով, Փաշինյանը զբաղվելու է ոչ թե Ղարաբաղով, այլ կադրերի փոփոխությամբ։ Նա պետք է պետության բոլոր պաշտոններում նշանակի իր մարդկանց` միացնել վարչական ռեսուրսը։
Ըստ նրա, եթե ընտրություններում նրան հաջողվի հաղթանակ տանել, ապա միանալու է վառ արևմտամետ դիրքորոշումը։
Նա հավելել է, որ քանի դեռ Փաշինյանը հեռու է մնում իր արևմտյան հովանավորներից նա կկարողանա ազդել հրապարակի ցուցարարների վրա։