Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կարգադրությամբ ՌԴ պաշտպանության փոխնախարար Նիկոլայ Պանկովը նշանակվել է նախագահի` Հայաստանի հետ համատեղ զորքերի մասին համաձայնագրի հարցով պաշտոնական ներկայացուցիչը Պետդումայի և Դաշնային խորհրդի քննարկումներում: Այս մասին հայտնում Lenta.ru-ն` վկայակոչելով իրավարարտեղեկատվության պորտալում հրապարակված փաստաթուղթը: 2016-ի նոյեմբերին Վլադիմիր Պուտինը հաստատել է Հավաքական անվտանգության կովկասի տարածաշրջանում Հայաստանի հետ միավորված զինուժ ստեղծելու մասին համաձայնագիրը: Ստեղծվելիք կառույցը պետք է ապահովի պատշաճ արռագանքը զինված հարձակումներին, ինչպես նաև կողմերի անվտանգության այլ սպառնալիքներին ու մարտահրավերներին: Համատեղ զորքերի հրամանատարին նշանակելու է Հայաստանի Զինված ուժերի գլխավոր հրամանատարը` Ռուսաստանի Զինված ուժերի գլխավոր հրամանատարի հետ համաձայնեցմամբ: