24.11.2024
Ապստամբությունն առանց արյան չի լինում. Վարուժան Ավետիսյանը՝ Փաշինյանին
prev Նախորդ նորություն

«Տարոնը մերն ա», «Տարոն հեռացիր». բողոքող ու պաշտպանող քաղաքացիներ քաղաքապետարանի մոտ LIVE

Իրավիճակը Երևանի քաղաքապետարանում շարունակում է լարված մնալ: Մասնիկյանի արձանի հարևանությամբ այգում ծառերի հատման դեմ բողոքող մի խումբ ակտիվիստներ շարունակում են մնալ քաղաքապետարանում: 


Ուշագրավ է, որ մինչ ներսում՝ քաղաքապետի ընդունարանի մոտ ակտիվիստները պահանջում են Տարոն Մարգարյանին, որպեսզի նա դուրս գա և հանդիպի իրենց հետ, ինչպես նաև պահանջում են նրա հրաժարականը, դրսում հայտնվել են մի խումբ քաղաքացիներ, որոնք  քաղաքապետարանի շենքի դիմաց հավաքվել են ի պաշտպանություն Տարոն Մարգարյանի: Նրանք հայտարարում են, որ Մարգարյանը լավ քաղաքապետ՝ «Տարոնը մերն ա», իսկ մեկ այլ խումբ էլ դրսում վանկարկում ՝ «Տարոն հեռացիր»:


Մոտ մեկ ժամ առաջ Երևանի քաղաքապետարանը բաց հայտարարությամբ դիմեց ՀՀ ոստիկանությանն ու ոստիկանապետին՝ նշելով, որ օրենքի խախտմամբ քաղաքացիներ են ներխուժել պետական պահպանության տարածք.


«Հարգելի պրն Օսիպյան, օրենսդրության խախտմամբ տեղի է ունեցել ներխուժում՝ ՀՀ ոստիկանության կողմից պահպանվող պետական պահպանության օբյեկտ հանդիսացող Երևանի քաղաքապետարանի շենք՝ խոչընդոտելով քաղաքապետարանի աշխատանքի բնականոն ընթացքը։


Դիմում ենք Ձեզ՝ ձեռնարկելու միջոցներ ոչ օրինական գործողությունները դադարեցնելու և քաղաքապետարանի բնականոն գործունեությունը վերականգնելու համար», - ասված էր Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Սերգեյ Մակարյանի դիմումում:


Հիշեցնենք, ակտիվիստները պահանջում են Տարոն Մարգարյանի հրաժարականը: