24.11.2024
Քաղաքագետ. ԱՄՆ–ի պատժամիջոցները չեն ազդի ադրբեջանա–իրանական նախագծերի վրա
prev Նախորդ նորություն

Ժամանակն է ճանաչել Հայոց ցեղասպանությունը. Իսրայելի խորհրդարան օրինագիծ կներկայացվի

Իսրայելի Կնեսետի պատգամավորներ Իցիկ Շմուլին (ընդդիմադիր «Սիոնիստական միություն» խմբակցություն) և Ամիր Օհանան (իշխող «Լիկուդ» խմբակցություն) պատրաստվում են Հայոց Ցեղասպանության ճանաչման մասին օրինագիծ ներկայացնել: Պատգամավորների խոսքով, ժամանակն է ճանաչել Հայոց ցեղասպանությունը՝ քայլ, որից հրեական պետության ղեկավարությունը խուսափում էր Թուրքիայի հետ հարաբերությունները չվնասելու ցանկությամբ դրդված: Այս մասին գրում է The Jerusalem Post-ը:


Շմուլիի խոսքով, Իսրայելը չի պատրաստվում բարոյականության խրատներ լսել «հակասեմիտ Էրդողանից», որն ամեն օր  Սիրիայի հյուսիսում գնդակոծում է  քրդերին և որի պետությունը  «պատասխանատու է հայ ժողովրդի ցեղասպանության և ասորիների դեմ վայրագությունների համար»:


Իր հերթին Ամիր Օհանան ընդգծել է, որ երբեք ուշ չէ խոսել արդարության մասին: «Ժամանակն է պաշտոնապես ճանաչել հայերի նկատմամբ իրագործած սարսափելի անարդարությունը», — նշել է նա:


Հիշեցնենք, Թուրքիայի հետ հարաբերությունների սրման ֆոնին ավելի վաղ Իսրայելի կրթության նախարարն էր հանդես եկել Հայոց Ցեղասպանությունը ճանաչելու հորդորով: