24.11.2024
Քաղաքագետ. Իրանի շուրջ լարվածությունը կարող է հարվածել Հարավային Կովկասի տնտեսությանը
prev Նախորդ նորություն

Թուրքիայի հետ հարաբերությունների սրման ֆոնին Իսրայելում հիշել են Հայոց Ցեղասպանությունը

Իսրայելի կրթության նախարար Նաֆթալի Բենեթը դիմել է Կնեսետին՝ առաջարկելով ճանաչել Հայոց Ցեղասպանությունը: Այդ մասին հայտնում է «The Times of Israel»-ը:


«Ես դիմել եմ Կնեսետին, որպեսզի նախաձեռնի Իսրայելի կողմից Հայոց Ցեղասպանության պաշտոնապես ճանաչումը», - ասել է կրթության նախարարը: Նա նաև սխալ է որակել 2016 թվականին Իսրայելի կողմից Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման համաձայնագրի ստորագրումը՝ նշելով, որ դեմ է քվեարկել այդ «ամոթալի համաձայնագրին»:


Նախարար Բենեթը նաև հորդորել է իսրայելցիներին հրաժարվել Թուրքիա այցելություններից, իսկ վարչապետին առաջարկել է քննարկել կառավարությունում քուրդ փոքրամասնության իրավունքների ճանաչումը Սիրիայում: 


Հիշեցնենք, Թուրքիայի նախագահ Էրդողանը երկուշաբթի օրը հայտարարեց, որ Իսրայելը «ահաբեկչական պետություն է», որը ցեղասպանություն է իրականացնում: Ի պատասխան Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարեց, որ Էրդողանը հանդիսանում է ՀԱՄԱՍ ահաբեկչական խմբավորման խոշորագույն աջակիցներից մեկը և աջակցում է ահաբեկչությունն ու կոտորածները. «Ինքը չէ, որ մեզ պետք է բարոյականություն քարոզի»,- շեշտել է նա: