Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը այցելել է ռազմա-օդային ուժերի զորամաս: Նախարարը մասնակցել է ամենաարդիական տեխնոլոգիաներով կառուցված կործանիչների և ռադիոլոկացիոն միավորված հրամանատարական կետի բացմանը, փոխանցում է haqqin.az-ը: Հասանովին զեկուցվել է, որ այդ կետը հնարավորություն է տալիս օդուժը բերել մարտական վիճակի, ինչպես նաև հակառակորդի օդային թիրախներին հետևել կլիմայական ցանկացած պայմաններում, իրականացնել հետախուզական տվյալների վերլուծություն և այլն: