25.11.2024
Լենինգրադի շրջափակումը վերապրած 81-ամյա հայուհուն արտաքսել են Բաքվի օդանավակայանից
prev Նախորդ նորություն

Փորձագետ. ՀՀ–ն ՌԴ–ի ամենամոտ դաշնակիցն է հետխորհրդային տարածքում

Հայաստանի նորմալ գոյության համար կարևոր են նրա հարաբերությունները ՌԴ–ի հետ։ Դրանք այդպիսին էին 1990-ական թթ.–ին, այդպիսին են մնալու մոտակա ապագայում։ ՌԴ–ի գործոնը դժվար է գերագնահատել ՀՀ–ի ներքին ու արտաքին քաղաքականությունում`ՀՀ–ի անվտանվության, տնտեսության և մշակութային ոլորտներում։ Այդ մասին հայտարարել է փորձագետ Վադիմ Մուխանովը։


Նա նշել է, որ հենց Ռուսաստանն է առանցքային դերակատարում ունեցել հայ–ադրբեջանական հակամարտության ռազմական փուլի դադարեցման գործում։ ՌԴ–ն հանդիսանում է կարևոր օղակ Մինսկի խմբում ու փորձել է բազմաթիվ անգամ`Մայենդորֆ, Սոչի, Աստրախան, Կազան, նստացնել կողմերի բանակցային սեղանի շուրջ, փոխանցում է russiancouncil.ru–ն։


Ըստ նրա, ՌԴ–ն հանդիսանում է ՀՀ–ի անվտանգության երաշխավորումը` այդ թվում ռուսական 102–րդ ռազմակայանի միջոցով։


Վադիմ Մուխանովի խոսքով, ՀՀ–ն ՌԴ–ի ամենամոտ դաշնակիցն է հետխորհրդային տարածքում։ ՀՀ–ն հանդիսանում է ԱՊՀ–ի ու ՀԱՊԿ–ի անդամ։