6.07.2025
Մինսկի խմբի համանախագահները Հայաստանի նոր ղեկավարության հետ կհանդիպեն հունիսին
prev Նախորդ նորություն

Քաղաքապետարանում լարված է. ակտիվիստները փորձում են ներխուժել Տարոն Մարգարյանի մոտ (ուղիղ)

Այս րոպեներին լարված իրավիճակ է Երևանի քաղաքապետարանում:


Քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականը պահանջող ակտիվիստները մտել են շենք և փորձում են ներխուժել Մարգարյանի աշխատասենյակ: Հրմշտոց ու քաշքշուկ է նրանց և քաղաքապետարանի որոշ աշխատակիցների միջև:


Ակտիվիստները այստեղ են եկել Մյասնիկյանի արձանի ետնամասի այգուց, որտեղ վերջին ամիսներին վերակարգման աշխատանքներ են տարվում և բոլոր ծառերը հատվել են. նախօրեին հրապարակված լուսանկարը դրա ապացույցն է ու հանրային մեծ դժգոհության առիթ է դարձել:


Փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանը ակտիվիստներին հրավիրեց նիստերի դահլիճ, սակայն վերջիններս հրաժարվում են քննարկել իրավիճակը որևէ մեկ այլ անձի հետ, պահանջում են միայն Տարոն Մարգարյանին:


Ապստամբությունն առանց արյան չի լինում. Վարուժան Ավետիսյանը՝ Փաշինյանին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` kommersant.ru
30.06.2025
Հայ Առաքելական Եկեղեցու դեմ հարձակումները մտահոգիչ են. Սերգեյ Լավրով