24.11.2024
ՀՀ նախագահը առաջնային է համարում Նաիրիտի վերագործարկման հնարավորությունների վերագնահատումը
prev Նախորդ նորություն

Արցախում վիրավորված զինծառայողի վիճակը ծայրահեղ ծանր է

Նախօրեին ՊԲ հյուսիսային ուղղությամբ ծանր վիրավորում ստացած 20-ամյա զինծառայողը ծայրահեղ ծանր վիճակում է: Այս մասին այսօր լրագրողներին հայտնել է ՀՀ ՊՆ Ռազմաբժշկական վարչության պետ Գայանե Հովհաննիսյանը:


Նրա խոսքով՝  Շամխալ Պետրոսյանի կյանքին վտանք չի սպառնում:


«Այսօր կեսօրին նա տեղափոխվել է Երևանի կլինիկական հոսպիտալ: Վիրահատվել է, կրկնակի վիրահատության կարիք չունի: Գնահատվում է ծայրահեղ ծանր, կյանքին վտանգ չի սպառնում», - շեշտեց Հովհաննիսյանը:


Հիշեցնենք, մայիսի 13-ին, ժամը 22:35-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից հրազենային ծանր վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Շամխալ Սեյրանի Պետրոսյանը: