25.11.2024
Փորձագետ. TANAP–ը լրջորեն դուրս չի մղի Գազպրոմին ԵՄ–ի շուկայից
prev Նախորդ նորություն

Ոչ ոք չի կարող խանգարել Թուրքիային զարգացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ոչ ոք չի կարող խանգարել երկրին զարգացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները, ինչպես նաև արգելել Թուրքիային գնել ռուսական C-400 զենիթահրթիռային համակարգերը։ Այդ մասին Թուրքիայի նախագահն ասել է Bloomberg TV-ին տված հարցազրույցում։


«Երբ ՆԱՏՕ-ի անդամ հանդիսացող Հունաստանը ՌԴ-ից գնեց C-300 համակարգերը, դա այդքան էլ չհուզեց այդ նույն ԱՄՆ-ին»,- ասել է Էրդողանը՝ մեկնաբանելով Վաշինգտոնից հնչող մտահոգությունները։

«ԱՄՆ-ն մեր դեմ պատժամիջոցներ կկիրառի՞, թե ոչ՝ չգիտեմ։ Սակայն մի բան հստակ է․ մեզ համար ռազմավարական նշանակություն ունեցող ապրանքները՝ նավթը, գազը, մենք Ռուսաստանից ենք գնում, մենք Ռուսաստանի հետ մեր կապը խզել չենք կարող։ ԱՄՆ-ն պետք է մեզ աջակցի, ոչ թե պատժամիջոցներ կիրառի։ Սիրիայի հյուսիսում ահաբեկիչներին զենք եք մատակարարում, իսկ Թուրքիայի դեմ պատժամիջոցնե՞ր եք կիրառելու, նման բան ինչպե՞ս է լինում», - ասել է Էրդողանը։