25.11.2024
Վրաստանը սկսում է ԱՄՆ-ի հետ համատեղ՝ զինծառայողների պատրաստման նոր ծրագիրը
prev Նախորդ նորություն

Առանց Ղարաբաղի վերադարձման ՀՀ–Թուրքիա դիվանագիտական հարաբերություններ չեն հաստատվի

Առանց ղարաբաղյան հակամարտության կարգավորման ՀՀ–ի ու Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների վերականգնման մասին խոսք լինել չի կարող։ Այդ մասին հայտարարել է թուրք քաղաքագետ Թողրուլ Իսմայիլը։

«Եթե ՀՀ–ն ցանկանում է բարիդրացիական հարաբերություններ ունենալ Թուրքիայի հետ, ապա պետք է հրաժարվի ագրեսիվ քաղաքականությունից Ադրբեջանի նկատմամ ու սկսի օկուպացված տարածքների վերադարձը։ Քանի դեռ Երևանը անտեսում է բանակցային գործընթացն ու երկարաձգում ստատուս–քվոն, դա անընդունելի է Ադրբեջանի ու Թուրքիայի համար»,–նշել է նա։

Նա հավելել է, որ ՀՀ–ն պետք է հրաժարվի նաև տարածքային պահանջներից Թուրքիայի նկատմամբ։