3.04.2026
Լևոն Տեր-Պետրոսյանն ու Վլադիմիր Կազիմիրովը քննարկել են ղարաբաղյան հակամարտությունը
prev Նախորդ նորություն

Պաշտպանության նախարարը կարևորում է ՀԱՊԿ-ի դերը ՀՀ անվտանգության ապահովման գործում

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին: Այս մասին հայտնում են ՊՆ-ից:


Յուրի Խաչատուրովը Դավիթ Տոնոյանին տեղեկացրել է մայիսի 23-ին Աստանայում կայանալիք ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստի նախապատրաստական աշխատանքների մասին:


ՀՀ պաշտպանության նախարարը կարևորել է ՀԱՊԿ-ի դերը ՀՀ անվտանգության ապահովման գործում և կազմակերպության ռազմական բաղադրիչի զարգացման անհրաժեշտությունը:


Դավիթ Տոնոյանը վստահեցրել է, որ Հայաստանը այսուհետ ևս կշարունակի կառուցողական ջանք գործադրել կազմակերպության կայացման, միջազգային վարկանիշի և հեղինակության բարձրացման գործում:


Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև միջազգային և տարածաշրջանային անվտանգության, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Մամուլ. Սերժ Սարգսյանի հույսը` 3 ամսվա ընթացքում հասարակությունը կհիասթափվի Փաշինյանից
Հաջորդ նորություն next
 Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար
03.04.2026
Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար