Կաթողիկոսը մի քանի կին ունի ու երեխաներ. հրավիրում են իրավապահների ուշադրությունը (VIDEO)
23.05.2018
Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն մի քանի կին ունի ու տարբեր մայրերից երեխաներ: Նման հայտարարությամբ հանդես են եկել լրագրող, արձակագիր Թերեզա Ասատրյանն ու ազատամարտիկ Վանիկ Հարեյանը` դիմելով իրավապահ մարմիններին, որպեսզի դրանք ստուգեն այս տեղեկատվությունը:
Նրանց խոսքով, կաթողիկոսի բոլոր երեխաներն ունեն բժշկական կրթություն և մամուլում ու համացանցում պարբերաբար նրանց լուսանկարները հրապարակվել են:
Բացի այս, կաթողիկոսն ունի սեփական բժշկական կենտրոն` Իզմիրլյան կենտրոնը, սուպերմարկետների ու դեղատների ցանց, այլ օբյեկտներ ու բիզնես շահեր: Այս ամենը, ըստ բանախոսների, անընդունելի է ու պետք է դառնա հետաքննության առարկա նոր Հայաստանում:
Հայտարարության հեղինակ հասարակական գործիչները մեղադրում են կաթողիկոսին Հայ Առաքելական եկեղեցու ճգնաժամի համար` նշելով, որ դա հետևանք է, որ «ծայրահեղ միջակ անձը» չպիտի բազմեր հայրապետական աթոռին:
«Մայր Աթոռում որդեգրված քաղաքականությունը չի բխում ո’չ հայ ժողովրդի, ո’չ հոգևորականության ու մտավորականության շահերից»,-շեշտեցին նրանք: