24.11.2024
ՀՀ և ՌԴ արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել
prev Նախորդ նորություն

Հայկական կողմը նախատեսում է վերականգնել ԼՂ հիմնախնդրի շուրջ բանակցային հանդիպումները. ԱԳՆ

Հայկական կողմը պատրաստ է շարունակել ղարաբաղյան հիմնախնդրի բանակցությունների դինամիկան, այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը`պատասխանելով ԱԺ պատգամավոր Կարեն Բեքարյանի հարցին:

Պատգամավորը հետաքրքրվում էր՝ հունիսին սպասվում է ԵԱՀԿ Մինսկի համանախագահների այց, կա՞ արդեն հստակություն հայկական կողմի դիրքորոշումներում:

«Մենք արդեն կապի մեջ ենք համանախագահների հետ և արդեն հեռախոսազրույց ենք ունեցել նրանց հետ և իրենք տեղեկացրել են Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ իրենց հանդիպման մասին: Մենք նախատեսում ենք վերականգնել այդ հանդիպումները: Ինչ վերաբերում է մեր դիրքորոշումներին, ապա մենք բացառապես խաղաղ ու բանակցային ճանապարհով հարցի լուծմանը», - հայտարարեց Մնացականյանն` ընդգծելով, որ ավելի շատ ուշադրություն են դարձնում մթնոլորտի պահպանմանը:

Aysor.am-ը նշում է, որ այսօրվա հարցուպատասխանը Փաշինյանի ղեկավարած կառավարության առաջին հարցուպատասխանն է խորհրդարանում: