26.11.2024
ՌԴ-ն կշարունակի ակտիվ դեր ունենալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում. Զախարովա
prev Նախորդ նորություն

Jamestown Foundation. Բաքվի վերջնական նպատակն է ռազմա–տեխնիկական կախվածության նվազեցումը

Ադրբեջանի ռազմական արդյունաբերության նախարարությունը ուշադրության կենտրոնում է պահում հին տեխնիկայի արդիականացումն համատեղ արդյունաբերության կամ օտարերկյա ընկերությունների լիցենզավորված արտադրանքի օգնությամբ, փոխանցում է Jamestown Foundation–ը։

Նշվում է, որ Ադրբեջանի վերջնական նպատակն է ռազմա–տեխնիկական կախվածության նվազեցումն ու այն տեղական արտադրությամբ փոխարինելը, ինչպես նաև ադրբեջանական զինատեսակների արտահանման կազմակերպումը։

Ադրբեջանի ռազմական արդյունաբերության նախարարությունն ինքնուրույն, ինչպես նաև Իսրայելի, Թուրքիայի, Հարավայի Աֆրիկայի, ՌԴ–ի, Սերբիայի, Կանադային ու Ուկրաինայի ընկերությունների հետ համատեղ իրականացնում մի շարք հաջող ռազմական նախագծեր։

Հոդվածում նշվում է, որ Բաքուն մշակում է հեռահար շառավիղով անօդաչուներ, ինչպես նաև էլեկտրամագնիսական զենք, բալիսթիկ հրթիռներ ու դիպուկահար հրացաններ։