26.11.2024
Հայացք Անկարայից. TANAP–ը կուժեղացնի Ադրբեջանի ու Թուրքիայի դիրքերը էներգետիկ շուկայում
prev Նախորդ նորություն

ՌԴ-ն կշարունակի ակտիվ դեր ունենալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում. Զախարովա

Մոսկվան կշարունակի ակտիվ դերակատարություն ունենալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում, եւ ցանկություն կա ավելի մոտեցնել կարգավորումն այն ճանապարհներով, որոնք ճանաչված եւ քաղաքակիրթ են եւ որոնց արդյունավետությունն իսկապես ստուգված է: Այս մասին չորեքշաբթի օրը ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ մամուլի քարտուղար Մարիա Զախարովան:


Նրա խոսքով՝ ցանկություն կա մոտեցնել կարգավորումն այն մեխանիզմների օգնությամբ, որոնք ընդունված եւ ստուգված են արդյունավետության առումով.


«Ըստ համարակալված կարգի որեւէ ջութակ նվագելու ցանկություն չկա: Կա ցանկություն մոտեցնել կարգավորումն այն միջոցներով, որոնք ճանաչված եւ քաղաքակիրթ են եւ իսկապես ստուգված են արդյունավետության առումով: Մենք շատ ակտիվ դեր ենք խաղացել եւ կշարունակենք դա անել»: