26.07.2025
Քաղաքագետ. Էրդողանի հաղթանակը հնարավոր է լինի ոչ այնքան վստահ
prev Նախորդ նորություն

Վրաստանը խզում է դիվանագիտական հարաբերությունները Սիրիայի հետ

Վրաստանը մեկնարկում է Սիրիայի հետ դիվանագիտական հարաբերությունների խզման գործընթացը: Այս մասին հայտարարել է Վրաստանի փոխարտգործնախարար Դավիդ Դոնդուան:


Նա նշել է, որ սա պատասխան գործողություն է Դամասկոսի՝ Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը ճանաչելու որոշմանը:


Հիշեցնենք, ավելի վաղ այսօր Սիրիայի ԱԳՆ-ն հրապարակեց հայտարարություն Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը ճանաչելու մասին:


2018 թվականին լրանում է 10 տարի, ինչ ՌԴ-ն ճանաչել է այս երկու պետությունների անկախությունը: Բացի այս, Աբխազիայի և Հարաային Օսիայի անկախությունը ճանաչել են Նիկարագուան, Վենեսուելան և մի շարք խաղաղօվկիանոսյան պետություններ:

Թրամփ. Ադրբեջանի նավթային հանքավայրերը նպաստում են էներգետիկ շուկայի կայունությանը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` sostav.ru
24.07.2025
Կառավարությունը հավանություն տվեց ԵԱՏՄ կինոհամագործակցության նոր համաձայնագրին