9.06.2025
Ինչո՞ւ են բուհերը միլիոններ փոխանցել Կարեն Ավագյանի հիմնադրամին. ԵՊՀ ռեկտորն անկեղծացավ
prev Նախորդ նորություն

Նախագահ Սարգսյանը կարևորում է ԵՄ հետ կառուցողական երկխոսությունը

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին:


Նախագահ Սարգսյանը կարևորել է Եվրոպական Միության հետ հարաբերությունների շարունակական զարգացումն ու կառուցողական երկխոսությունը: Նա ասել է, որ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը փոխգործակցության նոր հնարավորություններ է բացում:


Զրուցակիցները մտքեր են փոխանակվել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ընթացի վերաբերյալ: Երկրի ղեկավարն ասել է, որ Հայաստանը հավատարիմ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ իրականացվող բանակցային գործընթացին և հանձնառու է շարու­նակել դրանք` հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը հասնելու համար: Կողմերը խոսել են նաեւ խաղաղությանը նպաստող մթնոլորտի ձևավորման անհրաժեշտության մասին և կարեւորել քաղաքացիական հասարակությունների ներգրավումը փոխվստահության ձեւավորմանն ուղղված միջոցառումներում:

ՀՀ-ԵՄ համաձայնագիրը խորքային ազդեցություն կունենա հանրային կյանքի բոլոր ոլորտների վրա. ԱԳՆ
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին
06.06.2025
Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին