16.01.2025
Սեյրան Օհանյանն օրեր առաջ հարցաքննվել է Մարտի 1-ի գործի շրջանակում
04.07.2018
Սեյրան Օհանյանն օրեր առաջ հարցաքննվել է Մարտի 1-ի գործի շրջանակում

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն օրեր առաջ հարցաքննվել է Մարտի 1-ի գործի շրջանակում։ Այս լուրը հաստատել է Սեյրան Օհանյանը, հայտնում է news.am-ը: Նա, սակայն, չցանկացավ պատասխանել այլ հարցերի, միայն նշեց, որ մեկ շաբաթ առաջ ստացել է ծանուցագիրը եւ ներկայացել քննչական մարմին։ Հիշեցնենք, որ Սեյրան Օհանյանը 2008 թվականին ՊՆ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնն էր զբաղեցնում։ «Իրավական գործընթացներ են, որեւէ բան չեմ տեսնում»,- ասաց Սեյրան Օհանյանը: Նա չցանկացավ մեկնաբանել նաեւ Միքայել Հարությունյանին այս գործում որպես մեղադրյալ ներգրավելու եւ նրա նկատմամբ հետախուզում հայտարարելու որոշումը: Նշենք, որ այսօր Հատուկ քննչական ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որ Մարտի 1-ի գործի շրջանակում հետախուզում է հայտարարվել պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի նկատմամբ։ Մինչ այդ մամուլւ գրել էր, որ այս գործի շրջանակում հարցաքննության է կանչվել նաեւ Ռոբերտ Քոչարյանը, սակայն Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը հայտնել էր, որ ՀՔԾ-ից հարցաքննության ծանուցում չեն ստացել: