2017 թվականին իսրայելական զենքերի արտահանումը հասել է 9.1 միլիարդ դոլար, ինչը 40%–ով ավելին է, քան 2016թ.–ին։ Այդ մասին հայտնում է Իսրայելի պաշտանության նախարարությունը։ Այդպիսի պատկեր ստանալու վրա մեծ ազդեցություն է ունեցել Հնդկաստանի բանակին «Բարակ 8» հրթիռների վաճառքը 1.6 միլիարդ դոլարով։ Իսրայելական զինատեսակների արտահանման կեսը բաժին է ընկնում Հնդկաստանին, 13%-ը` Ադրբեջանին, 6.3%-ը` Վիետնամին։