ՄԱԿ-ում ԻԻՀ մշտական դեսպանն ու ներկայացուցիչն ասել է «Համաձայն ՄԱԿ-ի զեկույցների, Սիրիայում հաստատված են 100 երկրներից ավելի քան 25 հազար ահաբեկիչներ»: Ահաբեկչության դեմ պայքարի թեմայով ՄԱԿ-ի ԳԱ-ի նիստում, Ղոլամալի Խոշռուն ասել է. «Տարբեր երկրներում, նաև Սիրիայում ահաբեկիչների մեծաքանակ ներկայությունը վկայում է միջազգային հանրության կողմից շուտափույթ ուշադրություն ցուցաբերվելու անհրաժեշտության մասին, քանի որ սահմաններ չունեցող աշխարհում բոլորը քիչ թե շատ ենթակա են այս սպառնալիքին»: «Անհրաժեշտ է, որ ահաբեկչության բարդ երևույթը դիմակայելու համար պետությունները միջազգային, տարածաշրջանային ու երկկողմ մասշտաբներով տեղեկությունների փոխանակման բնագավառում համագործակցություն պիտի ցուցաբերեն»,-հայտարարել է Խոշռուն: